Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Yahoo–ն հրապարակել է 2010թ. թոփ հարցումները

Yahoo–ն հրապարակել է 2010թ. թոփ հարցումները

Խոշորագույն որոնողական ցանցերից մեկը՝ Yahoo–ն, ներկայացրել է իր թոփ–հարցումների տարեկան ամփոփումը, որոնք արտացոլում են օգտատերերի հետաքրքրություններն ու տեղեկատվական շուկայի կոնյունկտուրան (իրադրություն)։


«Ինչպե՞ս կապել փողկապը». սա է 2010թ. ընթացքում ցանցի օգտատերերի ուղղած թոփ հարցը։

 

Ինչպես հայտնում է «Ռիա նովոստին», վարկանշային աղյուսակում վերոնշյալ հարցին հետևում են «Ինչպե՞ս գցել ավելորդ քաշը» և «Ինչպե՞ս ճիշտ համբուրվել» հարցերը:

 

Yahoo-ի օգտատերերին հուզող հարցերի առաջին տասնյակում են հայտնվել նաև փիլիսոփայական «Ի՞նչ է սերը» և գործնական «Ինչպե՞ս եփել ձուն» հարցերը։

 

Yahoo-ում հայտնված տարվա ամենաթեժ նորությունն է եղել Մեքսիկական ծոցում BP–ի նավթային հարթակի վթարը, որը բազմաթիվ վերլուծաբանների կողմից որակվել է որպես խոշորագույն էկոլոգիական վթար։ Թոփ լուրերի եռյակում են նաև ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, երգչուհի և դերասանուհի Մայլա Սայրուսին վերաբերվող նորությունները։

 

Այլ կերպ է ձևավորվել սմարթֆոններից կատարված հարցումների վարկանիշը։ Այստեղ առաջնային են եղել «Ֆուտբոլային ազգային լիգա», «Լեդի Գագա» և «Ռիհաննա» հարցումները։

 

Հատկանշական է, որ տարբեր երկրներում ինտերնետի օգտատերերը պահանջարկի ալիքին ներկայացնում են ամենատարբեր հարցեր ու թեմաներ։

 

Օրինակ կանադացիների համար առավել թեժ տեղեկատվական առիթ են եղել Վանկուվերի ձմեռային օլիմպիադան, Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ու American idol շոուն։ Բրազիլիայում առաջին երեք տեղերը զբաղեցրել են ազգի կուռք հանդիսացող ֆուտբոլիստների անունները, իսկ կորեացիները հետաքրքրվել են ֆուտբոլի, սմարթֆոնների և Ռազմաօդայի ուժերի խորտակված նավի պատմության մասին նորություններով։

 

Բրիտանացիները «կախվել» են վիճակախաղերի, աշխատատեղերի և եղանակի մասին կայքերից։ Իտալացիները սիրում է մտնել Facebook, համակարգչային խաղերի կայքեր և ծանոթանալ հորոսկոպին, իսկ գերմանացիները հերթական անգամ ապացուցել են իրենց ազգային պրագմատիզմը՝ փնտրելով ճանապարհային քարտեզներ, հեռախոսահամարներ և ծանոթանալով եղանակի տեսությանը։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ